«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Պատժամիջոցների պատերազմը շարունակվում է

Պատժամիջոցների պատերազմը շարունակվում է
03.09.2015 | 10:38

ՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել ռուսական պաշտպանական արդյունաբերության 5 ընկերությունների համար: Այդ ընկերությունները խախտել են Իրանի, Սիրիայի և Հյուսիսային Կորեայի հանդեպ ռազմական արգելքները և նպաստել են հրթիռային ու մասսայական ոչնչացման զենքերի տեխնոլոգիաների տարածմանը: Պատժամիջոցները կիրառվում են երկամյա ժամկետով: ԱՄՆ-ն ավելի վաղ ՌԴ պաշտպանական համակարգը ներառել էր նաև ուկրաինական ճգնաժամի պատճառով կիրառվող պատժամիջոցների ցանկում: Նոր պատժամիջոցները ավելի կբարդացնեն Ռուսաստանի տնտեսական վիճակը: Ռուսաստանի համար շատ թանկ է դառնում ռազմարդյունաբերության արտաքին ցանկացած պատվեր:

Դիտվել է՝ 733

Մեկնաբանություններ